Հայաստանի Հանրապետությունում արգելված է ինչպես բազմակնությունը, այնպես էլ բազմամուսնությունը

Ինչպես գիտենք, իսլամը թույլատրում է բազմակնությունը. տղամարդիկ կարող են ունենալ երկու և ավելի կանայք, եթե, իհարկե, կարող են բոլորի համար հավասար պայմաններ ապահովել:

Բազմակնությունը բազմամուսնության տեսակներից մեկն է, քանզի կա ևս մեկ տեսակ: 

Նշվածը բազմամուսնությունն է, երբ կինը ամուսնանում է մեկից ավելի տղամարդու հետ: Իսլամում սահմանափակ բազմակնությունը թույլատրվում է, այն դեպքում երբ բազմամուսնությունը արգելված է: 

Այժմ վերադառնանք քրիստոնեաներին, իսկ ավել կոնկրետ` հայերիս: 

Համաձայն մեր օրենսդրության` կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից: 

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի` արգելվում է ամուսնություն կնքել այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը: 

Վերը նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունուն բազմակնությունն ու բազմամուսնությունն արգելված է: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել