«Նա այստեղ է մեզ հետ, ես կմահանամ». գրել է որդին մորը

Կիրակի օրը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում ահաբեկչության տեղի ունեցավ: Ահաբեկիչը 29-ամյա Օմար Մաթենն է, ով հայտարարել է, որ ISIS-ի (Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում) անդամ է: Նա 2006թ.-ին ստացել է քրեական արդարադատության ոլորտի մասնագետի կոչում: Այս մասին տեղեկանում ենք The New York Times-ի հրապարակումից:

2007թ. Օմարը ամուսնացել է և աշխատանքի անցել G4S անվտանգության պահպանման ընկերությունում: 2011թ. ամուսնալուծվել է, պատճառը՝ տղամարդու կողմից կնոջ նկատմամբ պարբերաբառ իրականացրած ծեծն է:

352EF38500000578-3637414-Shooter_Omar_Mateen_pictured_29_from_Port_St_Lucie_in_Florida_op-a-150_1465756423072Այս ահաբեկիչը երկու անգամ հայտնվել է ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) ուշադրության կենտրոնում, սակայն հետաքննությունը դադարեցվել է, քանի որ բավարար փաստեր բյուրոն չի ունեցել:

Մաթենի նախկին կինը պատմել է, որ հարաբերությունների սկզբնական հատվածում նա զվարճալի բնավորություն ուներ և ցանկանում էր ոստիկան դառնալ, բայց երբ ամուսնացան, սկսեց ծեծել իրեն, ընդ որում՝ հարվածում էր գիշերային ժամերին, երբ կինը քնած էր: Բացի այդ, ամուսինը կնոջը թույլ չէր տալիս այլ տեղ գնալ, բացի աշխատավայրից: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամուսնալուծվելուց հետո, նա խորացել է իսլամի մեջ:

Այս անձին ճանաչողները պնդում են, որ Մաթենը լռակյաց անձ է եղել:

Օմարի հայրը Washington Post-ի լրագրողին ասել է, որ իր որդին ներվայն համակարգի խախտումներ չի ունեցել. «Եթե ես հիմա նրան տեսնեի, կհարցնեի՝ ինչո՞ւ դա արեցիր: Ես ավելին չգիտեմ, քան դուք»:

Ահաբեկիչը ատել է համասեռամոլներին, նա ակնհայտորեն արտահայտել է իր բացասական վերաբերմունքը նրանց նկատմամբ:

Կիրակի օրը Օմարը ներխուժել է գեյ-ակումբ՝ ամերիկյան AR-15 ինքնաձիգով, որը մի քանի վայրկյանում հարյուր և ավելի փամփուշտներ է կրակում:

Մինա Ջասթիսը, իմանալով կրակոցների մասին, փորձել է կապ հաստատել իր 30-ամյա որդու հետ, ով նամակ է գրել մորը՝ հայտնելով, որ ակումբում կրակոցներ են և խնդրել է ոստիկանություն կանչել: Նա ասել է, որ թաքնվել է լոգարանում, վերջին անգամ գրել է հետևյալը. «Նա գալիս է, ես կմահանամ, նա բռնեց մեզ, նա այստեղ է մեզ հետ»: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Безымянный

Twitter-ի օգտատերերը, ովքեր այդ օրը եղել են ակումբում, իրենց էջերում գրել են, թե ինչ է տեղի ունենում. «Մեզնից չորսս թաքնվել ենք: Լույսերն անջատված են ակումբում. Ոստիկաններն այստեղ են, բայց դեռ չեն գտել մեզ»,- հայտնել է նրանցից մեկը:

352CB7AC00000578-3637414-This_Twitter_user_was_in_the_nightclub_and_describes_what_he_saw-a-12_1465732791639 (1)

Ակումբում գտնվող երիտասարդներից մեկն էլ նշել է, որ ահաբեկիչն ռումբ ունի:

352CB7BC00000578-3637414-Juan_Rivera_reported_that_the_gunman_had_a_bomb_strapped_to_hims-m-58_1465739557973

Կրակոցի ժամանակ նույն ակումբի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, կոչ է արվել բոլորին դուրս գալ ակումբից և փախչել:

352C7A8100000578-3637414-A_gunman_opened_firing_at_Pulse_Club_in_Orlando_causing_mayhem_i-a-15_1465732791644

Ահաբեկիչը սպանվել է ոստիկանների հետ հրաձգության ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել