Կիրակի օրը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում հրաձգությունն է տեղի ունցել: Ամերիկայում ծնված տղամարդը, ով հայտարարել է, որ ISIS-ի (Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում) անդամ է, մտել է քաղաքի գեյ-ակումբ և սպանել 50 անձի, 53-ի էլ վիրավորել:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հրաձգություն դեռ չէր գրանցվել երկրում, մինչ այս նույնպես տարբեր անձիք ներխուժել են փակ հաստատություններ և սպանություններ կատարել, սակայն այսքան զոհեր չի եղել:
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ մարդասպանը 29-ամյա Օմար Մաթենն է: Հարձակման ժամանակ նա զանգահարել է «911» հեռախոսահամարով և հայտարարել, որ ISIS-ի անդամ է:
«Մենք բավականաչափ տեղեկատվություն ունենք՝ աելու, որ սա ահաբեկչության և ատելության ակտ էր»,- ամերիկացիներին դիմելով՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:
Մարդասպանի քույրը ամերիկյան ԶԼՄ-ներին փոխանցել է, որ իր եղբայրը հոգեկան շեղումներ է ունեցել, մինչդեռ ոստիկանության պաշտոնյաները նշել են, որ նա լավ զինված և պատրաստված էր:
Մաթենի հարազատները նաև ասել են, որ մարդասպանը մշտապես զզվանք է զգացել՝ տեսնելով երկու տղամարդու համբուրվելիս, բայց նրանք չեն կարծել, որ տղամարդը կրոնական շեղումներ ունի:
CNN-ը գրում է, որ ակումբը, որտեղ տեղի է ունեցել խնջույքը, ամենամեծն է այս քաղաքում, շաբաթ և կիրակի օրերին այստեղ 300-ից ավելի մարդիկ են լինում:
Կիրակի օրը մարդկանց թվացել է, թե կրակոցները շոուի մի հատվածն են. «Ի սկզբանե ձայները տպավորություն ստեղծեցին, թե դա շոուի բաղադրիչ է, քանի որ ակումբում խնջույք էր և մենք բոլորս լավ ժամանակ էինք անցկացնում,- ասել է Էնդի Մոսը,- բայց միանգամից մարդիկ սկսեցին գոռալ և կրակոցի ձայները ավելի ուժեղ լսվեցին, հասկացանք, որ սա արդեն միջոցառումը չէ»,- նա նաև պատմել է, որ գիշերվա ժամը 2-ին ըմպելիք է խմել բառում, երբ հանկարծ տեսել է՝ «մարմիններն ընկնում են գետնին»:
Փրկվածները սարսափելի պատմություններ են պատմել CNN-ի լրագրողին: Նրանցից մեկը թաքնվել է լոգարանում, փրկվելու համար ծածկվել մահացած մարդկանց մարմիններով:
Տեղեկացնենք նաև, որ ահաբեկիչը սպանվել է ոստիկանների հետ հրաձգության ժամանակ:
Իրավաբան.net