Վերջին օրերին Ճանապարհային ոստիկանությունում կադրային ազատումներ են եղել: Այս տեղեկատվությունը մեզ փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության համակարգում մշտապես կատարվում են կադրային փոփոխություններ, սա մշտական գործընթաց է:
Այնպես որ, մեզ նաև հաղորդեցին, որ ազատումներ և կադրային փոփոխություններ լինում են Ոստիկանության բոլոր մարմիններում:
Թե քանի՞ հոգի է ազատվել ՃՈ-ից, ի՞նչ հիմքով և ե՞րբ, մանրամասներ չտրամադրվեց: