Հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզուվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի (жалюзи) կողային պատվարը (50սմ X մոտ 50մ) և դիմային պատվարը (1մ X մոտ 8մ). ինչի հետևանքով «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից Վ. Գ.-ը (1969թ. ծնված) աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը:
Մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստև գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է:
Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցում է Դիտավան գյուղի 20 բնակիչ:
ԱԻՆ-ից լրացուցիչ տեղեկացնում են, որ ժամը 07.25-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցում են Դիտավան գյուղի 20 բնակիչ և գյուղապետը:
Ժամը 10.15-ին փրկարարները գետից (մոտ 2 մետր խորությունից) դուրս են բերել Վ. Գ.-ի դին: