Ուսման համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու նախագիծը լրամշակվել է

2014թ.-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության երկու պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը ՀՀ կառավարություն էին ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Այսօր ԱԺ-ում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը կառավարությանը հիշեցրեց այս նախագծի մասին:

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ նախագիծը ներկայացվել էր կառավարություն, դիտողություններ են ստացվել ու հետ են ուղարկել լրամշակման: ԿԳՆ-ն այդ գործընթացն իրականացրել է ու մոտակա շաբաթվա ընթացքում քննարկում կլինի, պատգամավորներին կհրավիրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել