Հունիսի 7-ին, ժամը 1-ին, Երևանի Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը` 1988 թ. ծնված Սուրեն Խաչատրյանը, գիտակցության չգալով՝ ժամը 2-ին մահացել է: Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: