Լուրջ հարված Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին. ԼՂՀ ԱԺ խմբակցություններ

Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են.

– կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին,

– դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն» եւ
«Շարժում – 88» խմբակցություններ

06 հունիսի, 2016թ.
ք.Ստեփանակերտ

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել