Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Դեպքի կապակցությամբ ԼՂՀ օմբուդսմենը հայտարարություն է տարածել.
«Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացել:
Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին»:
Իրավաբան.net