ԴԱՀԿ ծառայությունում մեկնարկել է թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթը

Այսօր՝ հունիսի 6-ին,Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մեկնարկել է թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թափուր պաշտոնների հավակնորդների քննության առաջին փուլի ընթացքին հետևել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։ Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թեկնածուները երկրորդ փուլում կմասնակցեն հարցազրույցի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել