Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության N 1769-Ն որոշման համաձայն` հանցագործություն կատարած կամ հետախուզման մեջ գտնվող անձանց կամ տրանսպորտային միջոցների հայտնաբերման հետ կապված` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ժամանակ երթևեկության մասնակիցների և անձնական անվտանգությունն ապահովելու համար ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պարտավոր է`
ա) մշտապես միացված պահել պարեկային ավտոմոբիլի հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքերը,
բ) լինել ուշադիր հետապնդվողի և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների գործողությունների նկատմամբ,
գ) ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի հերթապահին տեղյակ պահել երթուղուց դուրս գալու պատճառի և նպատակի մասին,
դ) համապատասխան միջոցներ ձեռնարկել ճանապարհային երթևեկության մասնակիցների ուշադրությունը հրավիրելու համար:
Իրավաբան.net