ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Ծրագիրն իրականացվել է ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Այն ամբողջական տեղեկատվական բազա է և հնարավորություն է տալիս ՀՊԳ փաստաթղթաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միասնական, կենտրոնացված կազմակերպել՝ առավել արդյունավետ դարձնելով ՀՊԳ գործունեությունը: