Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, Երևանի Միքայելյան փողոցի 3 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ալեքսեյ Ակլունցին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն: Ակլունցը տեղափոխվել է ՁՊՎ:
Իրավաբան.net