ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն:
1.Ծրագրավորում (Software development)

·MSCD Web Application

·C/C++ Developers Certifications:

·C Programming Language Certified Associate (CLA)

·C Certified Professional Programmer (CLP)

·C Certified Senior Programmer (CLS)

·C++ Certified Associate Programmer (CPA)

·C++ Certified Professional Programmer (CPP)

·C++ Certified Senior Programmer (CPS)

·C# Desktop Application Development Certifications:

·Microsoft Certified Solution Expert (MCSE)

·Microsoft Certified Solution Developer (MCSD)

·Microsoft Certified Solution Associate (MCSA)

·Java Developers Certifications:

·Oracle Certified Professional

·Oracle Database SQL Expert!

2.Ցանցային ադմինիստրատոր (System administrator)

·Linux – LPI–2

·Windows – MSCA (Windows Server 2008, 2012)

3.Ցանցեր (Networks)

·CCNA (Cisco Certified Network Associate)

·CCNP (Cisco Certified Network Professional)

4.Կիբերանվտանգություն (Cybersecurity)

·CompTIA Security +

·CCNA Security

·Cisco Cyber Security

Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) [email protected] էլ. Հասցեով: Հեռախոս +374 10 294416

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել