Սերժ Սարգսյանը նոր դատավոր է նշանակել

Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում.: Հրամանագրում նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մայիսի 13-ի ԱԽ-9-Ե-12 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Էդգար ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել