Պետք է «հողը» շոշափել նախօրոք. մասնագետը հանրային քննարկումների գործընթացի մասին

«Առաջարկություններ. Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագիծ» աշխատաժողով

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ Էլիս Թոմասը ծանոթացել է հայաստանյան օրենսդրական դաշտի ձևավորման ընթացքին` մասնավորապես հանրային քննարկումների գործընթացին և նրա մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր երկրում այդ քննարկումները սկսվում են այն ժամանակ, երբ նախագծերը մտնում են Ազգային ժողով:

«Այդ ժամանակ պետք է հանրության կարծիք կազմի, բայց ճիշտ է ժամանակ տալ դրա մասին կարծիք կազմելու համար: Իհարկե, իդեալական տարբեակում, երբ հայեցակարգն է սկսվում մշակվել, երբ թղթի վրա որևէ բան չկա, այդ ժամանակն է պետք սկսել քննարկումները: Պետք է «հողը» շոշափել նախօրոք, միգուցե կան օրենքներ, որոնց հանրությունը չի աջակցում»,- նշեց նա` առաջարկելով կառավարությանը իրազեկման գործընթացը սկսել այն պահից, երբ գործադիրը սկսել է մտածել փոփոխությունների մասին:

Ըստ փորձագետի` այդ հանրային քննարկումների դրական մասը կլինի այն, որ օրինաստեղծ գործըթնացը կդառնա թափանցիկ:

Նա նաև կարևորեց հետադարձ կապի ապահովումը, տիկին Թոմասն անդրադարձավ Կարեն Զադոյանի կողմից մինչ այս հնչած գնահատականներին. «Պարոն Զադոյանը, նշեց, որ շատ կարևոր է տեղեկացումը, պետք է հստակ ազդակներ փոխնցեք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ հասարակության շատ խմբեր չեն ցանկանում հետևել օրենսդրական դաշտին: Պետք է նրանց պարզ լեզվով հասկացնել, թե խոսքը ինչի մասին է: Բացի այդ, հարկավոր է բացառություն դարձնել հրատապության կարգով և առանց հանրային քննարկումների ընդունվող օրենքները, սրանք պետք է դառնան բացառություն, հատկապես խոսքը գնում է այն օրենքների մասին, որոնք տարածվում են մեծ խմբերի վրա»:

Ինչ վերաբերում է հանրային քննարկումների ընթացքին, ապա մասնագետի խոսքերով հաճախ անձիք ներկայանում են դրանց` առանց իրազեկ լինելու` ինչի մասին է խոսքը, ինչ պետք է քննարկվի:

Բանախոսը նաև գտնում է, որ կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է ստեղծեն լսումների և հանրային քննարկումների ուղեցույցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել