Հմուտ բժիշկների կողմից արված պրոթեզավորման շնորհիվ ծանր վիրավորում ստացած զինծառայողն այսօր արդեն քայլում է: Այս մասին նշվում է Առողջապահության նախարարույթան ֆեյսբուքյան էջում:
Գրառման մեջ կարդում ենք. «Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայող Արման Ավետիսյանն այս օրերին առթիներ ունեցել է ասելու, որ հիշում է այն բժիշկների դեմքերը, ովքեր իրեն առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ «Ես շատ շնորհակալ եմ բոլոր բժիշկներից, եթե նրանք չլինեին, ես այսօր չէի ապրի։ Նրանք ինձ երկրորդ կյանք են պարգևել»:
Իրավաբան.net