Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 25-ին որոշում է ընդունել Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդի կազմը փոփոխելու վերաբերյալ: Որոշման մեջ նշվում է.
«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 22-ի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 51-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»:
Հավելվածից տեղեկանում ենք, որ այս խորհրդի նախագահը ՀՀ պետական եկամուտների նախագահի առաջին տեղակալ Վ. Միրումյանն է: Մյուս անդամների ցանկը կարող եք տեսնել հավելվածում: