Վարչապետի որոշմամբ ստեղծվել է տարհանման հանձնաժողով

Մայիսի 25-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել տարհանման հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին:  Որոշման մեջ նշվում է. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հաստատել տարահանման հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի»:

Այս որոշման հավելվածից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պարագայում պետք է կազմակերպի և համակարգի բնակչության, մշակութային և նյութական արժեքների, կազմակերպությունների տարհանումը վտանագավոր տարածքներից:

Մանրամասները՝ հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել