Պայմանական պատիժ՝ հղի կնոջը ծեծելու համար

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 38-ամյա Հարություն Ջաբուրյանի գործով դատավարությունը: Նա դատապարտվել է հղի կնոջը խոշտանգելու համար. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա շուրջ 2 տարի պարբերաբար, ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ: Վերջին վեճի ընթացքում (13.05.2015թ.) նա 3-4 անգամ բռունցքներով հարվածներ է հասցրել հղի վիճակում գտնվող կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանքներ: Վեճից երկու օր հետո կինը հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի «Արմենիա Լայթհաուս» կանանց աջակցման կենտրոն։

Դատարանը Հարություն  Ջաբուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3  տարի ժամկետով: Սակայն կիրառել  է Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և Հարություն Ջաբուրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Դատական ակտը մտել է ուժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել