Ստացվել է խրթին օրենք. Արամ Մանուկյանը` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

Օրենքը, եթե հասարակության շահը չի մասնակցում, օրենք չէ: Կարծում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Այսօր «Առաջարկություններ. Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագիծ» թեմայով աշխատաժողովի ժամանակ նա անդրադարձավ Ընտրական օրենսգրքին` ասելով. «Այն չի անցել հանրային քննարկում, ու չի էլ կարող էլ անցնել: Ռադիկալ փոփոխությունների է ենթարկվել, 30-40 օրվա ընթացքում որևէ մեկը չէր կարող խրվել այս օրենքի մեջ, հասկանար դրա էությունը ու առաջարկություններ աներ: Դրա արդյունքում ստացվել է խրթին օրենք»:

Պարոն Մանուկյանը նաև օրինակ բերեց հենց օրենսգրքից, այնուհետև եզրափակեց իր միտքը. «Խրթինությունը, խուճուճությունը, չի անցել փորձաքննություն: Այս օրենքով մենք չենք սպասարկում հանրային շահը և այն խնդիրը, որը օրենքն ընդունել է: Այսպիսի օրենք` 30 օրվա ընթացքում, 220 էջ, չի կարելի դնել խորհրդարանի առջև, քվեարկել ու հետո էլ գնալ ու ասել` կիրառեք այն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել