Տիգրան Ուրիխանյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետին

Analitik.am-ի գործի շրջանակներում տուժող ճանաչվելու հիմքով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով: Նշվում է պատգամավորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Պատգամավորը հիմնավորել է, որ նրա և իր ընտանիքի լրացուցիչ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված քրեական գործին առնչվող որոշակի հանգամանքներով, որոնց վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում նախաքննական գաղտնիքի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել