Վարչապետը որոշում է ընդունել՝ կառավարման ապարատի օպտիմալացման վերաբերյալ

Մայիսի 24-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնելու և առաջարկություն ներկայացնելու նպատակաով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին:  Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝ պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնելու և առաջարկություն ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝
1) ապահովել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնող և առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքների կատարումը.

2) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության, իրավիճակի վերլուծության արդյունքները և պետական կառավարման ապարատի օպտիմալացման վերաբերյալ հստակ առաջարկություն»:

Այս որոշման հավելվածում սահմանվում է խմբի անդամների ցանկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել