Մշակույթի նախարարությանը 1.7 միլիոն դրամ է հատկացվել

Մայիսի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել՝  մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ: որոշման մեջ նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման`
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Մարգո Մուրադյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,700.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել