Մի՛ դարձեք գրին քարտի խարդախությունների զոհ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կապված գրին քարտի վիճակախաղի հետ: Հայտարարության մեջ ասվում է.

«Մասնակցե՞լ եք Բազմազանության արտոնագրի (գրին քարտի) վիճակախաղին: Հիշե՛ք, որ ձեր դիմումի կարգավիճակը ստուգելու միակ տարբերակը www.dvlottery.state.gov կայքն է: ԱՄՆ կառավարությունն արտոնագիր շահած դիմորդներին նամակ կամ էլեկտրոնային նամակ չի ուղարկում: Միակ ճանապարհը պարզելու արդյո՞ք ընտրվել եք դիմումը հանձնելու գործընթացը շարունակելու համար՝ կարգավիճակի ստուգման համար նախատեսված կայքին հետևելն է: Մի՛ դարձեք գրին քարտի խարդախությունների զոհ: Իմացե՛ք ավելին՝ այստեղ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել