Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը և ապօրինի հարստացման քրեականացումը այլընտրանք չունեն Հայաստանում. Aravot.am

Հազարամյակներ շարունակ, մարդկությանը՝ կողք-կողքի, անդավաճան ուղեկցում է կոռուպցիա կոչվող չարիքը: Այդ ընթացքում, աշխարհում կոռուպցիոն երևույթների ի հայտ գալու, նրա վտանգավորության ու վերացման ուղիների վերաբերյալ ինչ տիպի քննարկումներ ասես, որ չեն եղել: Տարբեր ժամանակներում, տարբեր լսարաններում կոռուպցիայի վտանգավորության մասին բարձրաձայնել են նույնիսկ տարբեր ռանգի բարձրակարգ պաշտոնյաներ՝ տարբեր երկրներից և այդ խոսակցությունները որպես կանոն, մնացել են ձայն բարբառո հանապատի ու գործնական, կոնկրետ արդյունքներ չեն արձանագրել: Այդ պաշտոնյաները կոռուպցիայի մասին համարձակորեն բարձրաձայնել են հենց այն համոզվածությամբ, որ միևնույն է, դրանք լոկ խոսքեր են, դրանք կյանքի կոչելը պրակտիկորեն անհնարին է և դա արել են զուտ այն նպատակով, որ շրջապատում բոլորը լսեն, թե իբր իրենք որքան խորությամբ են ընկալում կոռուպցիայի վտանգավորության աստիճանը և ի լուր աշխարհի բարձրաձայնելով դրա մասին, նախ ցույց են տալիս, որ իրենց երկրներում առկա կոռուպցիան իրենց հետ ընդհանրապես կապ չունի ու երկրորդ, իրենք ամեն կերպ և բոլոր միջոցներով պատրաստ են կենաց-մահու պայքարել մղել այդ կոռուպցիոն երևույթների դեմ: Ավելին, նրանք պատրաստ են անձնուրացաբար պայքարելու ոչ միայն իրենց երկրներում առկա կոռուպցիայի, որի մեջ ըստ իրենց, թաթախված են շատ-շատերը, իհարկե բացի իրենցից, այլև պատրաստ են միջազգային մակարդակում՝ այլ երկրների հետ համատեղ, այնպիսի ընդհանրական հակակոռուպցիոն նորմեր մշակել, որոնց կիրառումը՝ մի քիչ այսկողմ, մի քիչ այնկողմ, սակայն արդյունավետորեն կաշխատի բոլոր երկրներում, որոնց արդյունքում այդ չարիքը կվերանա ոչ միայն առանձին վերցրած մի շարք երկրներում, այլև ամբողջ աշխարհում, քանզի այդ երկրներում կոռուպցիայի արմատախիլ արված վիճակը կբացառի դրա՝ որպես վարակի տարածումը դեպի այլ երկրներ: Հենց այդպես, տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում անցկացված տարբեր միջազգային քննարկումների ժամանակ մշակվել են բազմաթիվ և բազմապիսի հակակոռուպցիոն կոնցեպցիաներ, որոնք այդպես էլ մնացել են զուտ որպես փաստաթղթեր և դրանց արդյունքում, որևէ երկրում կոռուպցիան նշույլ անգամ չի նվազել, եթե չասենք ավելին, որ այն աճել է:

Մանրամասներն սկզբնաղբյուրի կայքում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել