Ինչո՞ւ ՃՈ-ն բեկանեց 18 հազար ՀՀ դրամ տուգանքը

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Քեյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել այն մասին, որ ՃՈ-ն բականել է Արցախ տանող ճանապարհին ստացած տուգանքի որոշումը: Նա մասնավորապես նշել է.

«Հարգելի խմբակիցներ, կցանկանայի տեղեկացնել, որ ԼՂՀ-ում տեղի ունեցած ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ Ռադիո Ավրորան բարեգործական ակցիաի շրջանակներում օգնություն էր ուղարկել ԼՂՀ և տեղափոխման ժամանակ տեղափոխող մեքենան արագաչափ սարքի միջոցով նկարվել և վարչական տուգանք էր նշանակվել 18000 ՀՀ դրամի չափով: Դիմելով ՃՈ բեկանվեց այդ որոշումը»:

Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին հայտարարություն տարածեց Ճանապարհային ոստիկանությունը՝ նշելով, որ Արցախ մեկնած և արագությունը գերազանցած վարորդների տուգանքները կվերանայվեն:

13255929_10209867852281743_5753984358954848016_n (1)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել