Արցախ մեկնած և արագությունը գերազանցած վարորդների տուգանքները կվերանայվեն

Վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակի սրացման հետ կապված` Արցախ մեկնելու ճանապարհին արագությունը անհրաժեշտաբար գերազանցած վարորդների տուգանքները հնարավոր է վերանայվեն. Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

«ՀՀ-ից ԼՂՀ ուղղությամբ մեկնող պետական, հասարակական գործառույթներ իրականացնող անձանց տրանսպորտային միջոցները պարտադիր ուղեկցվում են ՃՈ վերակարգերի կողմից: Միաժամանակ, ՃՈ իրավասու ստորաբաժանումներին հրահանգավորվել է մանրամասն ստուգել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հիմքերով վարորդներին վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը` բոլոր այն դեպքերում, երբ տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումներով կայացված վարչական ակտերի դեմ բողոք կներկայացվի` անհրաժեշտաբար արագությունը գերազանցելու հիմքով»,-նշեցին ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել