ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Քվեարկությունից առաջ վիճաբանություն տեղի ունեցավ Հրանտ Բագրատյանի և Վարդան Այվազյանի միջև:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փորձելով մեղմել իրավիճակն, ասաց. «Հանգիստ նստեք, շուտով ընդմիջում կլինի, միջանցքում կկռվեք իրար հետ»:
Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 88 կողմ ձայնով:
Իրավաբան.net