ԱԽ-ն հաստատեց երկու դատավորների թեկնածությունը. Ալեքսանդր Ազարյանի օգտին բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկել

Մինչ այս տեղեկացրել էինք, որ առաջին ատյանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Նարինե Հովակիմայնի և Ռուբիկ Մխիթարյանի անունները ընգրկվել են ծառայողական առաջխաղացման ցուցակում:

Մեր տեղեկություններով` այսօր Արդարադատության խորհրդում քննարկվել է նրանց թեկնածությունը` Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակելու վերաբերյալ հարցը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը միաձայն ընդունվել է, խորհրդի բոլոր անդամները կողմ են քվեարկել:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի օգտին քվեարկել են 7 դատավորներ, 5-ը դեմ են եղել նրա թեկնածությանը: Պարոն Մխիթարյանը նույնպես ԱԽ-ի կողմից նշանակվել է Վերաքննիչ դատարանում:

Մյուս դատավորը Նարինե Հովակիմյանն էր, ում դեմ են քվեարկել ԱԽ-ի 7 անդամները, նա չի ներկայացվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնին:

Այս գործընթացին պետք է հաջորդի դատավորների պաշտոնական նաշանակումը: Տասնօրյա ժամկետում նրանց թեկնածությունը պետք հաստատի կամ մերժի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել