ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստըհրավիրվել է 2016 թվականի մայիսի 13-ին` ժամը 1700-ին` ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում:
Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդհոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորների կողմից ներկայացված միջնորդությունը` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին` ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2016 թվականի մայիսի 13-ի նիստն անցկացնել դռնփակ:
Այս մասին տեղեկացնում են դատական դեպարտամենտից: