Մայիսի 10-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է նոր որոշում՝ ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող հանձնաժողովի կազմը փոփոխելու վերաբերյալ: 397-Ա որոշման մեջ նշվում է.
«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի»: