Ինչպե՞ս գնդապետի շնորհիվ ձախողվեց հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացել է ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյանը:

2016թ. ապրիլի 2-5-ը նա հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին:

Նման գրագետ ռազմավարության շնորհիվ հրետանու պետը կազմալուծել է հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել