Քրեակատարողական հիմնարկներում խնդիրները բազմաթիվ են: Վստահեցնում են շատ փաստաբաններ: Նրանցից Ռուզաննա Սիրեկանյանն անդրադառնում է բանտերի շենքային պայմաններին: Նա ասում է, որ տեսակցությունների համար նախատեսված սենյակներում արդյունավետ աշխատելու պայմաններ չկան. «Ձմռան ամիսներին, ուղղակի ահավոր է, ցուրտ է, մենք գտնվելով այնտեղ` ինքներս էլ խնդիր ենք տեսնում»,- բացի այդ նա նշում է, որ երկար սպասում են, մինչև տեսակցելը:
Քրեակատարողական համակարգերում գտնվող անձիք ստիպված քնում են սահմանված ժամաքանակով, քանի որ խցերի խնդիր ունեն. «Եթե խցերը նախատեսված չեն լինում մեկ տասնյակից ավելի անձանց, այլ 8 հոգու համար, ապա ստացվում է, որ բոլորը անկողիններ չունեն, այնպես որ` իրար մեջ ժամերի են բաժանում: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես` Նուբարաշենում ցուրտ է և խոնավ»:
Ինչ վերաբեում է քրեակատարողական հիմնարկներում խաղամոլության տարածվածության լուրերին, ապա փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալների շրջանում նման խնդիր չի նկատել:
Արդյոք քրեակատարողական հիմնարկները ծառայում են իրենց նպատակին և մարդկանց ուղղում են: Փաստաբանի խոսքերով, հաճախ անձիք արարքը կատարելուց հետո արդեն գիտակցում են սխալը, իսկ քրեակատարողական մտնելով դուրս գալիս ուղղված, քանի որ դրսից չեն պատկերացնում` ինչ է կատարվում ներսում, սակայն նրա խոսքերով` կան և մարդիկ, որոնց վերաինտեգրումն անհնար է, անգամ մեծ պատժաչափ ստանալու դեպքում:
Իրավաբան.net