Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձևով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 000 ՀՀ դրամ):
Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձևով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 000 ՀՀ դրամ):
Իրավաբան.net