Սայաթ-Նովա 13 հասցեում մեքենան թույլատրվում է տեղակայել զուգահեռ: Մինչդեռ այստեղ փողոցի կառուցվածն այնպիսին է, որ հնարավոր է նաև ուղղահայաց կանգնեցնել: Այս պատճառով մինչ այս բազմաթիվ վարորդները մշտապես տուգանվել են:
Հատուկ Սայաթ-Նովա 13-ի «թակարդի» համար տարածքում տեղադրվել էր տեսախցիկ, որն էլ ֆիքսում էր վարորդների խախտումները:
Սակայն մի վարորդներից ոմանք կամ էլ նրանցից մեկը հետաքրքիր տարբերակ է գտել, նա պաստառներ է փակցրել այս հատվածի ծառերին՝ զգուշացնելով վարորդներին տուգանքի մասին:
Ի դեպ, այս ակցիան իրականացվել է մեր հրապարակումից հետո:
Նաև հիշեցնենք, որ «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր:
Իրավաբան.net