Զգուշացեք սխալ կայանման համար տուգանվելուց

Սայաթ-Նովա 13 հասցեում մեքենան թույլատրվում է տեղակայել զուգահեռ, հակառակ դեպքում վարորդները կարող են տուգանվել: Այս հատվածում վարորդները մշտապես մոլորության մեջ են հայտնվում: Ինչպես տեսում եք լուսանկարներում՝ երկու մեքենա կայանել է զուգահեռ, մյուսները՝ խախտմամբ:

Նշենք, որ փողոցի վրա առկա է տեսախցիկ, որն էլ արձանագրում է խախտումները:

«ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» կառավարության N 955-Ն որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել