Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմացի հուշարձանի մոտից բուժօգնության են տեղափոխվել 1967 թ. ծնված Աշոտ Է.-ն` «որովայնի աջ առաջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ և «որովայնի առաջին պատի ծակած-կտրած վերք թափանցող» ախտորոշմամբ` 1966 թ. ծնված Արթուր Չախոյանը, որը հիվանդանոցում ժամը 22.00-ի սահմաններում մահացել է:
Մայիսի 4-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական միջոցառումների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Հովհաննես Պ.-ն և հայտնել, որ մայիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է խոհանոցային դանակով հարվածել նշված անձանց: Հովհաննես Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: