Այսօր տեղեկացրել ենք, որ Արցախի խորհրդարան երկրի նոր օմբուդսմեն ընտրեց ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ռուբեն Մելիքյան
Արդարդատության ակադեմիայի ռեկտոր
Հեռ. 060 46 00 87
Էլ-փոստ: [email protected]
Կրթություն և վերապատրաստումներ
2008թ. Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոց, ԱՄՆ,
Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր
2006թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
«Վերաքննությունը ՀՀ քրեական դատավարությունում» թեմայով
2003 – 2006թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի
ամբիոն, ասպիրանտուրա
2001 – 2003 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա
1997 – 2001 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատ
Գիտական աստիճան
2006թ. Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աշխատանքային գործունեություն
2014 թ-ից Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
2012 – 2013թթ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2009 – 2012 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007 – 2009 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական, Քրեական պալատի նախագահի ավագ օգնական
2010 թ-ից ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ
2006 – 2010 թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի
ասիստենտ
2004 – 2006 թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի
դասախոս
Հրատարակությունների ցանկ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հիմնախնդիրներին նվիրված գիտական հոդվածների ժողովածու (համահեղինակությամբ), Երևան, ՀՀ իրավաբանների միություն, 2014.- 576 էջ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ (հատոր 2), Ուսումնական ձեռնարկ (համահեղինակությամբ), Երևան, 2013, 488 էջ
Օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անկողմնակալ դատարան. Ստրասբուրգի դատարանի նախադեպային պրակտիկան և Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը, Հոդված, Պետություն և իրավունք, թիվ1-2(39-40), 2013, էջեր 3-17
Դատական վերանայման հիմնահարցերի կանոնակարգումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում, Հոդված (համահեղինակությամբ) Պետություն և իրավունք, թիվ 1(59), Երևան, 2013թ., էջեր 32- 45
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ (հատոր 1), Գիրք (համահեղինակությամբ), Երևան «Ասողիկ» 2011, 408 էջ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ, Մենագրություն (համահեղինակությամբ), Ընդհանուր խմբագրությամբ` Գ. Հարությունյանի, Ա.Վաղարշյանի, Երևան, «Իրավունք» հրատ., 2010թ.
Իրավաբանական գիր և վերլուծություն, 3-րդ հրատ., Գիրք (համահեղինակությամբ), Երևան, «Ասողիկ». 2010, 300 էջ
Դատավորի ձեռնարկ (Գիտագործնական վերլուծություն), Գիրք (համահեղինակությամբ), Երևան «Ասողիկ»2010, 416 էջ
Իրավաբանական գիր և վերլուծություն, 2-րդ հրատարակություն, Գիրք (համահեղինակությամբ), Երևան, «Հայրապետ» հրատ., 2009, 208 էջ
Օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անկողմնակալ դատարան. Ստրասբուրգի դատարանի նախադեպային պրակտիկան և ՀՀ իրավական համակարգը, Հոդված (համահեղինակությամբ), «Պետություն և իրավունք»,Երևան, 2008, թիվ 1-2 (39-40), էջ 3-18
Իրավաբանական գրագրություն, Գիրք (համահեղինակությամբ), Երևան, «Ասողիկ». 2008, 252 էջ
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային հիմնադրույթները, Հոդված (համահեղինակությամբ), «Պետություն և իրավունք»,Երևան, 2007, N1 (35), էջ 4-21
ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեությունը սահմանադրական նոր կարգավիճակի պայմաններում, Հոդված, Պետության և իրավունքի տեսության ու պատմության, Քաղաքացիական իրավունքի և Քրեական իրավունքի ամբիոնների կազմավորման 70-ամյակին նվիրված Գիտաժողովի նյութերի ժողովածու /29 նոյեմբերի 2007թ./, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 2007, էջեր 72-81
Վճռաբեկությունը քրեական դատավարությունում, Հոդված (համահեղինակությամբ), «Պետություն և իրավունք», 2007, N1, 47-52
Վերաքննությունը ՀՀ քրեական դատավարությունում, Գիրք, Երևան, Երևանի համալս. հրատ., 2007, 200 էջ
Վերաքննության քրեադատավարական ինստիտուտի հասկացությունն ու էությունը, Հոդված, Իրավագիտության հարցեր, ԵՊՀ, 2006, N1-2, էջեր 67-76
Վերաքննիչ բողոքարկման դատավարական կարգը քրեական դատավարությունում, Հոդված, Դատական իշխանություն, ՀՀ դատավորների միություն, 2006, N13-14/78-79, 69-80 էջեր
Վերաքննիչ բողոքարկման առարկան քրեական դատավարությունում, Հոդված, «Պետություն և իրավունք», ՀՀԻՄ, 2006, N1(31), 10-15 էջեր
Վերաքննիչ դատարանում քրեական գործի քննության դատավարական կարգը, Հոդված, Դատական իշխանություն, ՀՀ դատավորների միություն, 2006, N15-16/80-81, 44-50 էջեր
ՀՀ քրեական արդարադատության կանոնակարգման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ազդեցության որոշ հարցեր, Հոդված, «Դատական նախադեպը որպես իրավունքի աղբյուր», հոդվածների ժողովածու, Եր., «Տիգրան Մեծ», 2005
Վերաքննության հիմքերի հասկացությունը, էությունը և դասակարգումը քրեական դատավարություն, Հոդված, «Պետություն և իրավունք», ՀՀԻՄ, 2005, N2(28), 50-55 էջեր
Վերաքննության տեղը և դերը քրեական գործերով դատական ակտերի վերանայման համակարգում, Հոդված, Իրավագիտության հարցեր, ԵՊՀ, 2005, N1, 86-92 էջեր
Արդարադատության մատչելիություն. եվրոպական փորձ և հայաստանյան հիմնահարցեր, Մենագրություն (համահեղինակությամբ), ՀՀ իրավաբանների միություն, Երևան 2005, 96 էջ
Վերաքննիչ վարույթը եզրափակող որոշումների հասկացությունը և տեսակները քրեական դատավարությունում, Հոդված, «Պետություն և իրավունք», ՀՀԻՄ, 2004, N1-2(23-24), 82-89 էջեր
Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների իրավական ձևակերպումը ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում, Հոդված, Իրավագիտության հարցեր, ԵՊՀ, 2002, N 1-2
Լեզուների իմացություն
ռուսերեն, անգլերեն
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի 2 որդի: