«Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները դադարեցվել են

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական վարչությունից:

«Քննիչի միջնորդությամբ լիազորությունները ժամանակավորապես դադարեցրել են»,- ասաց ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի պատասխանտու Գոռ Ղլեչյանը: Իսկ թե ինչ քրեական գործի շրջանականերում է միջնորդությունը եղել կամ ո՞ր քննչական մարմինն է այդ գործով նախաքննություն կատարում, նա ոչինչ չհայտնեց:

Սակայն կան տեղեկություններ, որ քրեական գործը հարուցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չարաշահումներ հայտանաբերելու դեպքի առթիվ: Այս գործով այլ մանրամասները ճշտվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել