18 տարեկանը լրացած արական սեռի բոլոր անձիք կզորակոչվե՞ն. ի՞նչ մոտեցում է որդեգրում կառավարությունը

2014թ.-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության երկու պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը ՀՀ կառավարություն էին ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Ըստ նախագծի հեղինակների՝ տարկետման իրավունքի վերացումը կլուծի Զինված ուժերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ:

IMG_4654-copy-440x293Թևան Պողոսյանն Իրավաբան.net-ին փոխանցել էր, որ այս փաթեթը ներկայացրել են` ուսումնասիրելով միջազգային փորձը. «Մենք պետք է կարողանանք մեր սահմաններն անձեռնամխելի պահել: Համաձայն մեր սահմանադրության` արական սեռի ցանկացած ՀՀ բնակիչ, ով հասել է 18 տարեկանի, պետք է գնա ծառայության: Ուսումնասիրելով այն երկրների փորձը, ինչպիսիք են Իսրայելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այլն` եկել ենք այն եզրահանգման, որ մենք նույնպես պետք է անցնենք այս մոդելին»: Այն հարցին` թե սրանով արդյոք քաղաքացիների կրթություն ստանալու իրավունքը չի՞ խախտվի, պարոն Պողոսյանը պատասխանել է. «Կրթության իրավունքը հարատև իրավունք է, մարդիկ նույնիսկ 40 կամ 50 տարեկանում իրավունք ունեն դրանից օգտվել: Ասեմ նաև, որ ներկայիս օրենքով` այն մարդիկ, ովքեր բանակում ծառայել են և ընդունվել վարձով սովորելու, պետությունն ինչ-որ ճանապարհով փոխհատուցում է նրանց վարձը: Որևէ մեկի իրավունքը չի խախտվում, մարդիկ կատարում են իրենց պարտքը և կարող են շարունակել կրթությունը»:

Այդուհանդերձ պատգամավորը նշել է, որ կան մարդիկ, որոնց պարագայում կլինեն բացառություններ. «Կան մի խումբ, այդպես ասած` շատ տաղանդավոր մարդիկ, որոնք փայլուն մարզիկ են, երգիչ կամ էլ ահավոր տաղանդավոր ֆիզիկոս կամ մաթեմատիկոս: Համապատասխան չափորոշիչների շրջանակներում կառավարությանը կընձեռնվի իրավունք այդ տեսակի մարդկանց տալ տարկետման իրավունք: Մյուս բոլորն առանց խտրականությունների կգնան ծառայության»:

R-HakobyanԱյս շաբաթ նշյալ նախագծի շուրջ խոսակցությունները կրկին ակտիվացան: Փաթեթի մասին կառավարությանը հիշեցրեց նախագծի հեղինակներից Ռուբիկ Հակոբյանը:

«Այս զարգացումները ցույց տվեցին, որ մենք պարտավոր ենք հարցը լուծել»,- նշեց պատգամավորը՝ նկատի ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը, ըստ նրա՝ գիտությունը չի տուժի նախագծի ընդունումից, գիտությունը տուժում է նրանով, որ ոչ գիտության մարդիկ են մտնում ասպարեզ:

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք IMG_4413-copy-440x293լրամշակում են նախագիծն ու այն շուտով կներկայացնեն Ազգային ժողով. «Կան որոշակի մասնագիտություններ, հատկապես դրանք այն բնագիտական մասնագիտություններն են, որոնց պոտենցիալը ուղղվելու են նաև մեր ռազմարդյունաբերության, բացառությամբ մի քանի դեպքերի, մենք այդ լուծումը ստանալու ենք: Մոտակա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը կստանա այդ նախագիծը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել