Այսօր` ապրիլի 27-ին Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից
Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ: