Ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի արդյունքում վնասվել են հարակից շենքերի մի քանի բնակարանների պատուհաններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը:
Միաժամանակ նշվել է, որ, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանը՝ իր լիազորությունների շրջանակում, համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին:
Ըստ այդմ, կարճ ժամանակահատվածում իրականացվել է գույքագրումը, որից անմիջապես հետո սկսվել են հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիների փոխարինման աշխատանքները: Հարկ է նշել, որ ապակիների փոխարինման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել թվով 2 շենքերի 11 բնակարաններում:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: