Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Նման հայտարարություն է տարածել դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում:
Նաև նշվում է. «Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:
Իրավաբան.net