Ալիկ Միրզաբեկայն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2001 թվականին: Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ նախագահի հրամանագրով վերջինս ազատվել է աշխատանքից: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 1959թ., փետրվարի 20-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում
Կրթություն
1976-1981թթ. – Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական բարձրագույն ուսումնարան
2000-2001թթ. – ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա
Ծառայություն
1981-1992թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցրել է հրետանային հաշվարկի պետի օգնականի, գլխավոր մեխանիկ-բաժանմունքի պետի, բազայի շտաբի պետի պաշտոնները
1988-1994թթ. – Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին
1992թ.-ից ՀՀ Զինված ուժերում է:
Աշխատանքային գործունեություն
1992-1994թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության շտաբի պետ
1994թ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
1995-1998թթ. – ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի պետ
1998-1999թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
2001թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Պարգևատրվել է
«Վարդան Մամիկոնյան», «Ներսես Շնորհալի» շքանշաններով, «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, «Մարտական ծառայություն» ԼՂՀ մեդալով, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» ՌԴ ՊՆ մեդալով, ԽՍՀՄ «Անբասիր ծառայության համար» մեդալներով:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: