Ադրբեջանցիների թիրախում է եղել Մարտակերտի խաղաղ բնակչությունը. Artsakhpress

Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտ բնակավայրում ավերածություններ են եղել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» թերթի խմբագիր Լուսինե Զաքարյանը:

«Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ թշնամին մի քանի տեղերից կրակում էր: Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում քաղաքի կենտրոնում: Ամբողջությամբ և մասնակի ավերվել են տներ, խանութներ և համայնքային նշանակության այլ օբյեկտներ և ենթակառուցվածքներ»,- ասել է Լ. Զաքարյանը և հավելել, որ առայժմ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Լ. Զաքարյանի խոսքով, թշնամու արկակոծությունից քաղաքի բնակչությունը խուճապի չի մատնվել, նրանք պատսպարվել են ապաստարաններում, իսկ առավոտյան անցել իրենց աշխատանքին:

Մանրմասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել