Հիվանդանոց է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի

Առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի: Ըստ նախնական տվյալների` 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն հետագայում նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա հիվադանոց է տեղափոխվել ծանր վիճակում: Մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: Նշենք, որ մյուս 6 տուժածների առողջական վիճակը գտնում է մասնագետների և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում, ով այս պահին ևս հիվանդանոցում է:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել