Վերջին իրադարձություններից հետո ակտիվացել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի մասին լուրերը: Արդյոք պաշտոնապես նման որոշում կայացվե՞լ է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց նման լուրերը՝ հավելելով, որ ոստիկանապետը երեկ մինչև լուսադեմ ժամը 05:00-ն եղել է Հալաբյան փողոցում, որտեղ երեկ ավտոբուսում մեծ պայթուն էր տեղի ունեցել: