ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել ավտոբուսի պայթունի վերաբերյալ

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել երեկ Հալաբյան փողոցում թիվ 63 մարդատար ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։ Հայտարարությամբ, մասնավորապես, ասվում է.

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել