Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Պայթյունի ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Իրավաբան.net-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում է, որ ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 2 զոհ: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Լուսանկարը՝ civilnet.am-ի